Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Մազերի փոխպատվաստում

Մազերի փոխպատվաստում

Թափվող մազերը լուրջ խնդիր են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Մազաթափության պատճառները կարող են շատ-շատ լինել, եւ այդ պատճառներով առաջնորդվելով է, որ պետք է ճիշտ կողմնորոշվենք բուժման համար:

 

Շատ հաճախ ամենաարդյունավետ բուժումը կարող է մազերի փոխպատվաստումը լինել, որը ենթադրում է միկրովիրահատական պրոցեդուրա, որի ժամանակ մազերն ավելի խիտ հատվածից հանում են եւ պատվաստում արդեն ճաղատացող մասին:

 

Առաջին անգամ փոխպատվաստման նման փորձ է արվել ամերիկացի բժիշկ Օրենտրեյկի կողմից: Իսկ այժմ, երբ տեխնոլոգիաներն ավելի են զարգացել, ցանկացողները կարողանում են լուծել ճաղատության հետ կապված խնդիրները:

 

Նախկինում մազերի փոխպատվաստում ասելով՝ հասկանում էին արհեստական` սինթետիկ մազերի պատվաստում: Սակայն այս մեթոդը բացասաբար էր ազդում առողջության վրա, քանի որ հետեւանքները կոպիտ սպիներն էին, որոնք հետագայում կարող էին թարախակալել: Կողմնակի ազդեցության լրջությունը ստիպեց, որ Ամերիկայում այս մեթոդն արգելեն օրենքով:

 

Դոնորային մյուս ձեւը` փոխպատվաստումը մազափնջով, եւս չընդունվեց, քանի որ այն շատ ցավոտ էր եւ արտաքին տեսքն էլ` անբնական: Հենց այս պատճառով էլ այս բնագավառում անընդհատ նորարարություններ էին փորձում անել:

 

Փոխպատվաստման ժամանակակից տեխնոլոգիաները ենթադրում են, այսպես կոչված, ֆոլեկուլային գրաֆտների մեթոդը, որոնք կազմված են անհատական ֆոլեկուլային միացություններից:

 

Գրաֆտներն իրենցից ներկայացնում են մազերի անհատական խումբ` անպայման ֆոլեկուլներով: Դրանք լավ պահպանվում են եւ ապահովում հնարավորինս բնական տեսք, առողջության վրա էլ բացասաբար չեն ազդում: Իհարկե, նման արդյունք կարելի է ստանալ միայն մասնագիտական ճիշտ մոտեցում ցուցաբերելուց հետո: Այս եղանակով մազերի փոխպատվաստումը մասնագետները համարում են «ոսկե չափանիշ»:

 

Մազերի փոխպատվաստման վիրահատությունը կարող է կատարվել ինչպես ընդհանուր անզգայացման, այնպես էլ տեղային անզգայացման միջոցով: Այդ մազերը հիմնականում վերցվում են գենետիկորեն ամուր ու դիմացկուն հատվածից` ծոծրակից: Նման վիրահատությունը բավականին լուրջ պրոցեդուրա է, այդ պատճառով պետք է վստահել միայն լավ մասնագետների ու կլինիկաների:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.10.2015

Հարգելի Karen, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը ուշացած պատասխանի համար: Մանրամաս տեղեկատվության համար կաևրող եք անմիջապես կապ հաստատել "Da Vinci" կլինիկայի հետ: Ստորև կոնտակտային տվյալենրն են. +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 (բջջ.) +374-96-548273 (բջջ.):

karen

13.08.2015

knereq isk in4 arje ayd virahatutyun@ ev mek virahatutyun piti arvi te mi qani? naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

06.03.2015

Հարգելի Roza, նշված մեթոդի դեպքում հնարավոր չէ, քանի որ մազերի նոսր հատվածները խտացվում են ավելի խիտ հատվածներից վերցված մազարմատներով, այսինքն մազարմատների քանակը չի փոխվում: Նախկինում կար մեթոդ, որի դեպքում նոսր մազերը խտացվում էին այլ մարդուց վերցրած մազարմատներով, սակայն այդ մեթոդը ներկայումս չի կիրառվում, քանի որ օրգանիզմը չի ընդունում այլ մարդու մազարմատները, առաջանում է իմունային ռեակցիա, և այդ մազերը ժամանակի ընթացքում թափվում են:

Roza

18.02.2015

hnaravore vor vhochte inchvor texic hanen mys tex@ kpcnen ayl amboxj glxamashk@ partamacnen

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Hayk, զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով. +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 (բջջ.) +374-96-548273 (բջջ.):

Hayk

19.10.2014

isk masnaki chaxatucyan depqum transplantacian vorqan gumar karjena motavor?

Da Vinci clinic

27.09.2013

Hayastanum sksac 2000 tvakanic katarm en mazeri transplantacia.

Ara

26.03.2011

Hayastanum hnaravora nman poxpatvastum?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ